Գյումրու տնակային ավաններում ոջիլ է տարածված. պայքարն արդյունք չի տալիս

Գյումրու տնակային ավաններում ոջիլ է տարածված. պայքարն արդյունք չի տալիս
Նոյեմբեր 11 23:47 2019

Տնակում ապրելսի մարդիկ հանձնվում են կյանքին, ոնց որ ճահիճում լինեն: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը: Նա տեւական ժամանակ է զբաղվում է Գյումրու անօթեւան ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելով, իսկ ծայրահեղ վատ ապրողներին բարերարների միջոցով ապահովում են բնակարաններով:

«Երբ տուն են տեղափոխվում սկսում են կյանքին այլ աչքերով նայել, լինում է դեպքեր, երբ ընտանիքին բնակարան տալուց հետո հայտնվում են նրանց կորած ամուսինները»,- ասաց Վահան Թումասյանը:

Նա նշում է, որ ծայրահեղ աղքատները գրեթե իրենց ծրագրերի արդյունքում դուրս են եկել տնակներից եւ տեղափոխվել են բնակարաններ: «Ընդհանուր առմամաբ տնակային ավաններում փոփոխություն չկա, որովհետեւ մեծ ծրագրեր պետության կողմից չեն իրականացվում»:

Վահան Թումասյանն ասում է, որ կառավարության վերջին տվյալներով միայն Գյումրիում կա 2800 անօթեւան ընտանիք: Նրա խոսքով, եթե Գյումրիում իրականացվի 1600 բնակարանի կառուցման կամ ամրացման աշխատանքներ, ապա 60-70 տոկոսով տնակային ավանները կվերանանա: Գյումրիում կա 500 տնակ, որը չի օգտագործվում:

Սոցիալական ծանր իրավիճակով պայմաանվորված Գյումրու տնակային ավաններում ոջիլ է տարածված: Վահան Թումասյանն ասում է, որ ոջլոտության դեմ պայքար են իրականացնում, երբեմն իրավիճակը մեղմվում է, բայց չի վերանում: «Ընտանիքներ կան, որտեղ տարածված է ոջիլը, պայքարը իրականացնում ենք: Մարդիկ ապրում են կոմունալ պայամններից զուրկ միջավայրում, բաղնիք չկա, մարդիկ հարմարվում են այդ իրավիճակին եւ դա իրենց համար դառձել է սովորական: Չեն կարողանում ոջիլից ձերբազատվել, որովհետեւ երեխաները շփվում են միմյանց հետո, արդյունքում տարածվում է»:

loading...