Գրոհայինները տարածել են սպանված հայ հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը

Գրոհայինները տարածել են սպանված հայ հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը
Նոյեմբեր 11 23:55 2019

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, և մատնացույց են անում ԻՊ զինյալներին: Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են հոգևորականներից մեկի ID քարտի լուսանկարը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

 
 
Реклама 06

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:

loading...