Գյումրիում բնակիչները դանակահարել են շանը. ահազանգ


Գյումրիում բնակիչները դանակահարել են շանը. ահազանգ
Նոյեմբեր 11 23:12 2019

«Դինգո թիմ» ՀԿ-ն ահազանգում է.

«Այսօր այս շանը Գյումրիում պատահել է Կարինան և անմիջապես ահազանգել նրա մասին: Մենք անմիջապես տաքսի ուղարկեցինք, քանի որ տեսարանը ուղղակի սարսափելի էր: Մինչև տաքսին կհասներ Երևանից Գյումրի, տարածքի բնակիչները Կարինային սպառնում էին՝ ասելով, որ հեռանա, որ շանը պետք է արագ ոչնչացնել: Հարցը հասել է քաշքշուքի, Կարինան ոստիկանություն է կանչել:

Շանը հասցրեցինք Երևան և շոկից դուրս չենք գալիս: Շունն ամբողջությամբ քրքրած է դանակով: Այնպես են դանակահարել դեմքի մի հատվածը, որ ատամներն այս կողմից կարողանում ենք տեսնել: Նկարը շաղել ենք՝ խնայելու ձեր նյարդերը, սակայն ցանկացողներին կուղարկենք բնօրինակը անձնական նամակով:

Տաքսու վարորդին պարտք ենք մնացել 18.000 դրամ՝ գնալու և շանը բերելու համար: Վիճակը շատ ծանր է: Այսօր կհոսպիտալացվի, կաթիլայիններ կստանա, եթե վիճակը վաղը կայունանա, կանենք առաջին վիրահատությունը, եթե դա հաջող անցնի՝ 2-րդը: Նրա վիրահատությունների, հոսպիտալացման ու հետագա վերականգնողական ընթացքի համար պետք է վճարենք 95.000 դրամ:

 

Կօգնե՞ք մեզ՝ օգնել նրան» :



loading...