Գիշերը հեռախոսը մահճակալի կողքի՞ն եք թողնում. կարդացեք սա


Գիշերը հեռախոսը մահճակալի կողքի՞ն եք թողնում. կարդացեք սա
Նոյեմբեր 10 19:03 2019

Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ բջջային հեռախոսը մեր կյանքի անբաժանելի մասն է դարձնել։ Շատերի համար ընդունված սովորություն է գիշերը հեռախոսը մահճակալից ոչ հեռու դնելը։

Շատերն էլ պարզապես վախենում են բաց թողնել ուղարկված հաղորդագրությունները։ Այս սովորությունը, սակայն, ունի ծանրակշիռ հակացուցումներ.
• Էլեկտրամագնիսային ալիքները, որոնք արձակում են հեռախոսները, վտանգավոր են առողջության համար։
• Վնասակար է մշտապես արթնանալն ու հաղորդագրությունները կարդալը։ Սա խանգարում է քնի անընդհատությունը (այն պետք է անընդհատ լինի նվազագույնը 7 ժամ)։ 
• Բազմաթիվ խնդիրներ ուղղակի կամ անուղղակի ձևով կապված են բջջային հեռախոսի օգտագործման հետ։
• Եթե բջջային հեռախոսը մշտապես գտնվում է ձեզ շատ մոտ տարածքում, այն կարող է անպտղության հանգեցնել։ 
• Բջջային հեռախոսը մշտական անհանգստության պատճառ կարող է դառնալ, եթե դրանից չեք բաժանվում նույնիսկ քնած ժամանակ։
• Վերջին տվյալները վկայում են, որ չափազանց մեծ է տեսողությունն անդառնալի վնասելու հավանականությունը, եթե մթության պայմաններում շատ նայեք հեռախոսի էկրանին։
Եթե ցանկանում եք լավ քնել, խորհուրդ է տրվում գիշերային ժամերին անջատել հեռախոսը։ Իսկ որպես զարթուցիչ՝ գերադասելի է այլ, ավելի անվտանգ միջոց ընտրել։



loading...