5 մթերք, որոնք վնասում են ատամները շաքարից ոչ պակաս


5 մթերք, որոնք վնասում են ատամները շաքարից ոչ պակաս
Նոյեմբեր 10 00:40 2019

Կան մի շարք մթերքներ, որոնք վնասում են ատամները ոչ պակաս, քան շաքարը, թեեւ շաքարի՝ ատամներին հասցրած վնասների մասին շատերը գիտեն, իսկ այս մթերքների մասին՝ ոչ բոլորը։

Ցիտրուսներ

Цитрусовые продукты

Մրգերը, այդ թվում նաև ցիտրուսները, բազմաթիվ օգտակար հատկանիշներ ունեն, սակայն ատամների համար այնքան էլ լավ չեն։ Դրանցում առկա կիտրոնաթթուն վնասում ու քայքայում է ատամների էմալը։ Այդ պատճառով ցիտրուսներ ուտելուց հետո անհրաժեշտ է ողողել բերանը։

 

Ներկող մթերք

девушка

Կարմիր գինին, սուրճը, կեռասը, մորին, նման մթերքները ազդում են ատամների էմալի վրա՝ փոխելով գույնը։

 

Ալկոհոլ

алкоголь

Ալկոհոլի վնասի մասին բոլորը գիտեն, սակայն բուն ատամների վրա թե ինչ ազդեցություն է այն թողնում, չգիտեն։ Ալկոհոլը կանգնեցնում է թքագեղձերի աշխատանքը, բերանի խոռոչը չորանում է, ինչն էլ իր հերթին վնասում է ատամներին՝ քայքայելով էմալը։

 

Խրթխրթան մթերք

орехи

Պինդ եւ խրթխրթան մթերքը ատամների վրա ճաքեր ու քերծվածքներ են առաջացնում։

 

Ջուր

вода

Որքան էլ զարմանալի թվա, սակայն չթորած, ծորակից եկող ջուրը, դրանում առկա միացությունները քայքայում են ատամները, ոչ միշտ է ծորակի ջուրն անվնաս։

 

Պետք է հիշել, որ թվարկած մթերքներից շատերն օգտակար են, եւ չի կարելի հրաժարվել դրանցից, պարզապես պետք է չափավոր օգտագործել։

Աղբյուր՝ Բուժ Ինֆո