Քանյե Ուեսթը ցանկանում է փոխել իր անունը


Քանյե Ուեսթը ցանկանում է փոխել իր անունը
Նոյեմբեր 9 22:24 2019

Ամերիկացի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթն իր անունը փոխելու մասին նոր հայտարարություն է արել, և CNN-ի փոխանցմամբ՝ դժվար է ասել՝ կատակում է նա, թե ոչ:

2019-ի Fast Company ինովացիոն փառատոնի ժամանակ ելույթ ունենալիս ռեփերն առաջարկել է իրավականորեն փոխել իր անունը և դառնալ «Քրիստոնյա Հանճար Միլիարդատեր Քանյե Ուեսթ»:

«Քանի որ մարդիկ ասում են, որ ինքն իրեն միլիարդատեր անվանելը հիմարություն է, ես կարող եմ իրավական հիմքով փոխել անունս՝ մեկ տարով դառնալով Քրիստոնյա Հանճար Միլիարդատեր Քանյե Ուեսթ, մինչև նրանք հասկանան, թե ինչ է դա»,- ասել է երգիչը փառատոնի ղեկավարին: Վերջինս կատակել է, որ նոր անունը դժվար կլինի գրել: