Աղբանոցի վերածված Կորեայի ձորը մաքրվում է


Աղբանոցի վերածված Կորեայի ձորը մաքրվում է
Նոյեմբեր 9 19:02 2019

Երևանում աղբանոցի վերածված Կորեայի ձորում նոյեմբերի 9-ին անցկացվել է շաբաթօրյակ։ Այս մասին տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Տարածքն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլևս չեն լինի։ Կրկին խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել ուշադիր և թույլ չտալ շինաղբի կուտակում դրա համար չնախատեսված վայրում»,-ասված է հաղորդագրության մեջ: