Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չայցելել Իրաք


Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չայցելել Իրաք
Նոյեմբեր 9 14:17 2019

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա ժամանակներս Իրաք այցելություններից՝ կապված այդ երկրում առկա դրության և ահաբեկչության սպառնալիքի առկայության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ կապված Իրաքի մի շարք շրջաններում տիրող իրավիճակի և շարունակվող ահաբեկչական գործողությունների հետ՝ դժվարություններ են առաջանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործում, ուստի խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիներին չդիմել ռիսկի ու չայցելել Իրաք:

 

Իրաքում հոկտեմբերից չեն դադարում բողոքի ցույցերը՝ ընդդեմ կոռուպցիայի գործազրկության մակարդակի աճի, հանուն կենսամակարդակի բարձրացման: Բողոքի ցույցերն ուղեկցվում են անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

 

Լուսանկարը` REUTERS