Ցուցարարները Չիլիում այրել են համալսարանի շենքը


Ցուցարարները Չիլիում այրել են համալսարանի շենքը
Նոյեմբեր 9 13:07 2019

Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում շարունակվող ցույցերի ժամանակ մասնակիցներն այրել են Պեդրո դե Վալդիվիայի անվան համալսարանը, գրում է 24 Horas-ը:

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Իտալիայի հրապարակ, որը գտնվում է համալսարանի հարևանությամբ:

Քաղաքային իշխանությունները հայտնում են, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է քսանից ավելի հրշեջ ջոկատ: