Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ լքված երկվորյակները կրկին մանկատանն են. «Հայկական ժամանակ»

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ լքված երկվորյակները կրկին մանկատանն են. «Հայկական ժամանակ»
Նոյեմբեր 9 09:58 2019

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված և այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:

«Երեխաները շատ քիչ մնացին կենսաբանական ընտանիքում, որովհետև հարևաններից ունեցանք ահազանգեր, որ մայրը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառում և նրանք անուշադրության են մատնված»,- ասաց Մարտիրոսյանը: Նախարարության սոցաշխատողները գնացել են մոր վարձակալած բնակարան, այնտեղ իրավիճակին ծանոթանալուց հետո եկել են այն եզրակացության, որ կենսաբանական ընտանիքում չգտնվելը երեխաների լավագույն շահից է բխում:

«Մայրը ծնողվարական հմտություններից գրեթե ամբողջությամբ զուրկ է: Երեխաները կապրեն Գյումրու մանկան տանը»,- հայտնեց Սոնա Մարտիրոսյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

loading...