Լավագույն կինը՝ ըստ կենդանակերպի նշանի


Լավագույն կինը՝ ըստ կենդանակերպի նշանի
Նոյեմբեր 9 10:15 2019

Խոյեր
Կին-մրցակից։ Օրիորդ Խոյը ուժեղ կին է, և բնականաբար թույլ տղամարդիկ նրան հարկավոր չեն։ Նրան պետք է ուժեղ տղամարդ, կայուն մարտիկ, որն ունակ է դիմակայել ամենօրյա մինի-աղետներին, քանի որ Խոյի խառնվածքին քչերն են դիմանում։ Այդ իսկ պատճառով երբ Խոյը գտնում է այն տղամարդուն, որը պատրաստ է այդ ամենին դիմանալ, անմիջապես մեղմանում և ամուսնանում է նրա հետ։ Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը՝ ընթանում է թեժ համահավասար պայքար, մարտընչում են երկու Խոյերը։ Ոչ ոք և երբեք չի հաղթի, որովհետև և Խոյ կինը, և նրա ամուսինը շարունակելու են իշխանության համար պայքարը, միգուցե մինչ արծաթե հարսանիքը, սակայն, բնականաբար չեն հանդարտվի։


Ցլեր
Կին-մոտիվատոր։ Օրիորդ Ցուլերը սովորաբար ամուսնանում են գեղեցկադեմ ծույլիկների հետ, որովհետև նրանց սիրելը հաճելի է, նրանց հետ միշտ զվարճալի է։ Սերն իհարկե սեր է, սակայն ուտել միշտ էլ ուզում ես։ Իսկ օրիորդ Ցուլը ոչ միայն ուտել է ուզում, այլ նաև մի գեղեցիկ զգեստ։ Եվ տուն։ Եվ մեքենա։ Եվ որ նրան բոլորը նախանձեն։ Դրա համար էլ Ցուլի ձեռքն ընկած ծույլիկը շատ արագ ծանոթանում է Ցուլ կնոջ մոտիվացնող մեթոդների լայն «ընտրանու» հետ։ Ցուլ կինը փայլուն շահարկում է։ Նա արհեստավարժ է իր սադրանքների մեջ։ Եվ շուտով ծույլիկը հաջողակ և հարուստ կդառնա, եթե ողջ մնա իհարկե։


Երկվորյակներ
Նա կին-հայելի է։ Գրեթե առեղծվածային մի երևույթ՝ խորհրդավոր և վտանգավոր։ Կան կանայք, որոնց հետ տղամարդն իրեն հերոս է տեսնում, իսկ կան նաև կանայք, ում հետ տղամարդն իրեն անհաջողակ է զգում։ Կան նաև օրիորդ Երկվորյակներ, և նրանք գիտեն, թե ով է իրենց կողքին՝ ձևացնելն անիմաստ է․ այս կանայք տեսնում են ողջ էությունը։ Հենց այս պատճառով էլ օրիորդ Երկվորյակները ամենաերջանիկ կանայք են, չէ՞ որ ամեն տղամարդ չէ պատրաստ լսել և իմանալ իր մասին բոլոր գաղտնիքները։


Խեցգետիններ
Նա իդեալական կին է։ Օրիորդ Խեցգետնին այդքան էլ հեշտ չէ համոզել ամուսնանալ, սակայն եթե հաջողվի, նա իրեն ըստ արժանվույն կդրսևորի։ Նա գեղեցկուհի է, խելացի տնային տնտեսուհի։ Կատարելապես վարում է կենցաղը, դաստիարակում երեխաներին, բարեկամանում է ամուսնու ազգականների հետ։ Միշտ աջակցում է ամուսնուն, միշտ հաճոյանում է նրան, որովհետև ընտանիքն ամենակարևորն է։


Առյուծներ
Առյուծը կին-թագուհի է։ Այս կանայք ամուսնանում են միայն նրանց հետ, ովքեր ի վիճակի են ապահովել նրանց մի ամբողջ արքայություն։ Դե իսկ հետո ամբողջ կյանքի ընթացքում իր թագուհու համար արքան պետք է նվաճի նոր հողեր և հավատարիմ վասալների բանակը բազմապատկի։ Հենց այս պատճառով էլ Առյուծի հետ ապրելը հարմար է՝ նվաճման հավակնություններ ունեցող տղամարդու համար։ Առյուծ կինը սիրում է փայլել, իսկ նրա ամուսինը պետք է ապահովի այն ամենն, ինչ անհրաժեշտ է փայլելու համար։


Կույսեր
Կույսը խելացի կին է։ Շատ խելացի։ Չափազանց խելացի։ Նա հասկանում է ամեն բան և նրան երբեք ոչինչ պետք չէ բացատրել։ Նրա հետ կարելի է խոսել ամեն ինչի մասին։ Նա միշտ կլսի և իմաստուն խորհուրդ կտա։ Նա և սիրեցյալ է, և լավագույն ընկեր, և հենց այդ պատճառով էլ Կույսերի ամուսինները ընկերներ չեն ունենում։ Եվ այդ խեղճերը նույնիսկ բողոքել չեն կարող, երբ Կույսը խենթանում է։ Չէ՞ որ երբ Կույսը խենթանում է, նա օգտագործում է իր հսկա խելքը, որպեսզի որքան հնարավոր է շատ «ճնշի» ամուսնու նուրբ և փափուկ ուղեղը։ Սակայն հետո ներողություն կխնդրի։ Իհարկե, չէ՞ որ նա խելացի կին է։


Կշեռքներ
Կին-փիսիկ։ Հաճելի, հմայիչ, անմիջական, սակայն կենցաղում բացարձակապես անիմաստ էակ։ Մյուս կողմից էլ՝ ի՞նչ տուն առանց փիսիկի․ սառը տուն, վատ բնակարան։ Ի դեպ, փիսիկներն այնքան էլ պարզ չեն, որքան թվում է։ Եթե օրիորդ Կշեռքին չսիրել, չփայփայել, ձեռքերի վրա ման չտալ և թույլ չտալ, որպեսզի նա զբաղեցնի ամբողջ մահճակալը, նա կնեղանա և կհեռանա։ Ու անիմաստ է նրան հարցնել, թե ինչ պատահեց։


Կարիճներ
Սա կին-կախարդ է։ Իսկական կախարդ, առանց կատակի։ Կկախարդի յուրաքանչյուրին, իսկ հետո համբավ, հարստություն և հաջողություն կկախարդի նրա համար։ Օրիորդ Կարիճի ամուսնուն նախանձում են բոլորը․ նա աննկարագրելի գեղեցիկ է, նա սեքսուալ է, նա խելացի է. իդեալական կնոջ մարմնավորում է։ Իսկ Կարիճի ամուսինը իդեալական ամուսնու օրինակ․ նա խելացի է և խարիզմատիկ, և ընդհանրապես, աներևակայելի լավը․․․ որովհետև ուրիշ տարբերակ չունի։


Աղեղնավորներ
Աղեղնավոր կինը մարտական ընկերուհի է։ Իսկ ամուսնու հետևում թաքնվում է, որովհետև այնտեղից հարմար է փոխանցել փամփուշտները։ Կարևոր է հասկանալ, որ Աղեղնավորի ամուսնուն միշտ անհրաժեշտ են փամփուշտներ։ Նախ նա պետք է ոչնչացնի մրցակիցներին, որոնց բացարձակ չի հետաքրքրում, որ Աղեղնավոր տիկինն ամուսնացած է, երկրորդն էլ՝ հարկավոր է ինչ-որ կերպ փրկվել ընտանեկան վիճաբանությունների ժամանակ։ Թեև, իրականում, զայրացած Աղեղնավորին հակամարտելն անիմաստ է։ Նույնիսկ նռնակը չի օգնի։


Այծեղջյուրներ
Սկզբունքային կին։ Օրիորդ Այծեղջյուրը հստակ պատկերացում ունի ամուսնության մասին, և նա այդ մտքից ոչ մի քայլ չի նահանջի։ Դրա համար էլ Այծեղջյուրները չեն ամուսնանում ում հետ որ պատահի, կամ հիմար սիրահարվածության պատճառով, ոչ։ Նրանք հստակ գիտակցում են, որ ամուսնությունը երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե ամուսինները «այր ու կին մեկ մարմին» սկզբունքով են ապրում։ Ուղղակի խնդիրն այն է, որ Այծեղջյուր կինը մսից ու արյունից չէ, այլ մի կարծր փայտանյութից։ Եվ իր Բուրատինոյին, համոզված եղեք, նա կմշակի մինչ իդեալականին հասցնելը։ Իսկ հետո նրանց ընտանիքում ընդմիշտ խաղաղություն և ներդաշնակություն կտիրի։


Ջրհոսներ
Ջրհոս՝ Շրեդինգերի կին․ թվում է, թե նա կա, բայց միևնույն ժամանակ բացակայում է։ Այն իմաստով, որ նրա սառնարանը միշտ դատարկ է, իսկ կերակուրը մնացել միացրած գազոջախի վրա։ Որովհետև Ջրհոսը կարծում է, որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատնես այն առօրյա կենցաղային գործերի վրա։ Ընտանեկան կյանքը ուրախություն է, զվարճանք և ծիծաղ։ Այնպես որ Ջրհոս կնոջ հետ երբեք չես ձանձրանա։ Չնայած որ խեղճը հազիվ է հասցնում ուշքի գալ խրախճանքի երկու սեանսների միջև ընկած ժամանակահատվածում։


Ձկներ
Կին- դերասանուհի։ Ամուսինը երբեք չգիտի, թե ինչի մասին է մտածում կինն իրականում, և բնականաբար, գաղափար չունի, թե ինչով է զբաղվել նա ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ ինքը՝ ամուսինը, միշտ զբաղմունք ունի․ նախ նա պետք է գուշակի, թե ով է իրականում իր սիրեցյալը, երկրորդն էլ՝ պետք է լինի ամուր հենարան, վաստակող տղամարդ, լավ սիրեկան և հետաքրքիր զրուցակից, որովհետև եթե Ձկնիկին չապահովել, չպաշտպանել, չզվարճացնել, նա պարզապես կանհետանա։ Դուք կհարցնեք, թե ի՞նչ է անում Ձուկը ընտանիքի համար։ Օ՜, ամենաբարդը՝ նա զարդարում է կենցաղը իր ներկայությամբ, առանց ջանքեր խնայելու՝ բառի բուն իմաստով․․․