Արաքս-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած


Արաքս-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած
Նոյեմբեր 8 23:44 2019

Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի հուշահամալիր տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

 

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Արաքս-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Primera» ավտոմեքենան (վարորդ՝ Էդուարդ Ս., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Պատահարի հետևանքով ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: