Ողբերգական վթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին


Ողբերգական վթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին
Նոյեմբեր 8 23:11 2019

Այսօր երեկոյան` ժամը 18-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչ աղբյուր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ավելի քան 15 մետր բարձրությունից գլորվել ձորը։ Մեքենայում եղել է 4 մարդ, բոլորն էլ՝ Գյումրու բնակիչներ։
     Պատահարի հետևանքով Անդրանիկ Խաչատրյանը տեղում մահացել է, մյուս 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է Shantnews-ը։ Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 25-ամյա Ռոման Պողոսյանը, տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, իսկ 24-ամյա Արթուր Սաքոյանն ու Ռաֆիկ Ամիրխանյանը՝ «Գյումրի» բժշկական կենտրոն։

Սա այն տարածքն է, որտեղ ավտովթարներ հաճախ են գրանցվում: