Արարատի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կասկածյալը 51- ամյա կին է


Արարատի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կասկածյալը 51- ամյա կին է
Նոյեմբեր 8 23:00 2019

Ոստիկանության Արարատի բաժինն «Արարատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի լույս 7-ի գիշերը հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվել է ոստիկանություն ու խոստովանել կատարածը։

 
 
Реклама 06

Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Video Player
 


loading...