Բաբկեն Պիպոյանը քիչ առաջ դիմել է վարչապետին՝ խնդրելով դադարեցնել Հանրային խորհրդում իր գործունեությունը. armtimes.com


Բաբկեն Պիպոյանը քիչ առաջ դիմել է վարչապետին՝ խնդրելով դադարեցնել Հանրային խորհրդում իր գործունեությունը. armtimes.com
Նոյեմբեր 8 22:49 2019

Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը  դիմում է ներկայացրել Կառավարություն՝ ՀՀ վարչապետին խնդրելով դադարեցնել խորհրդում իր գործունեությունը: Armtimes.com-ի հետ զրույցում Պիպոյանն ասաց, որ դիմումում նաեւ նշել է, որ հանրային դաշտում գործել է ու շարունակելու է գործել: Հիշեցնենք, որ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի երեկվա նիստի ժամանակ հայտարարել էր, որ հեռանում է խորհրդից։ «Հենց վաղը ես ասելու եմ, որ եթե իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի։ Հենց վաղն առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից: Սա ինստիտուցիոնալ առանցքային դիտարկում է իմ մասով: Իմ ընկալումն է, որպեսզի սահմանադրական մարմինը (ՀԽ-ն) շարունակի մնալ: Գործադիր իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի իր որոշումը կայացնի: Գործադիրը հստակ ցույց կտա, խորհուրդ ուզում է՝ մե՞նք ենք վատ խորհուրդ տվող, թե՞ իրենք ընդհանրապես խորհուրդ չեն ուզում»,- ասել էր Պիպոյանը։