Մի խումբ հարբեցողներ դաժանաբար ծեծել են պատգամավորի


Մի խումբ հարբեցողներ դաժանաբար ծեծել են պատգամավորի
Նոյեմբեր 8 22:39 2019

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի մի խումբ հարբած քաղաքացիներ դաժանաբար ծեծել են «Միասնական Ռուսաստան» կուսակցության՝ Տրակտորոզավոդկսի շրջանի պատգամավոր Ալեքսանդր Կուրոչկինին, քանի որ նա մի քանի անգամ իրենց նկատողություն է արել շենքի մոտ հարբելու և աղմուկ անելու համար:

Ըստ Կուրոչկինի՝ իր վրա հարձակում գործողները շենքի առաջին հարկում զբաղվում են ալկոհոլի վաճառքով և իրենք էլ մշտապես գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ: Երբ ինքը նկատողություն է արել, 6 հոգով իրեն ծեծել են, մեկն էլ հարվածել է բեյսբոլի մականով՝ պատռելով այտը: «Միայն այն ժամանակ, երբ իմ ընկերուհին պատշգամբից գոռաց, որ ոստիկանություն կկանչի, նրանք փախան»,- ասել է պատգամավորը: Նա արդեն դիմել է ոստիկանություն: