Արման Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ոստիկանության ՊՊԾ գունդ

Արման Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ոստիկանության ՊՊԾ գունդ
Նոյեմբեր 8 22:28 2019

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով եղավ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Video Player
 

«Ողջունելով ոստիկաններին՝ նա կարևորեց պարեկապահակետային ծառայության դերը ոստիկանության համակարգում, նշեց, որ գնդի ոստիկաններն իրականացնում են պատվաբեր ծառայություն և աչքի ընկած բոլոր ծառայողները կարժանանան համապատասխան խրախուսանքների։

 
 
Реклама 26

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց պարեկապահակետային ոստիկանների ծառայության ու կարգապահության մասին, նաև հորդորեց անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ, ծառայողական պարապմունքների ընթացքում քննարկել կոնկրետ օրինակներ ու դեպքեր, որոնք կօգնեն ոստիկաններին իրականացնելու բաձրորակ պրոֆեսիոնալ ծառայություն։

Արման Սարգսյանը հանդիպեց օրեր առաջ «Հաղթանակ» կամրջի վրա քաղաքացուն օգնության շտապելիս վրաերթի ենթարկված ոստիկանին և շնորհակալություն հայտնեց սրտացավ ծառայության համար։

Հանդիսավոր երթից հետո ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Արման Սարգսյանը շրջեց գնդի տարածքում, ծանոթացավ ոստիկանական ծառայողական մեքենաների սարքինությանը, տեխնիկական հագեցվածությանը, եղավ հրաձգարանում, հետևեց կրակային պարապմունքին, դիտեց ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների պարապմունքները։

Այցի ընթացքում Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատարության հետ քննարկեց ծառայությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

loading...