Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմին հատկացված 20 մլն դրամով պատրաստ եմ Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմ նկարել. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)


Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմին հատկացված 20 մլն դրամով պատրաստ եմ Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմ նկարել. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
Նոյեմբեր 8 21:00 2019

«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են մի պրոյեկտ, ասեն, թե՝ մենք ֆինանսավորում ենք այդ պրոյեկտի միայն այ այս հատվածը: Դա Ձեզ ասում եմ՝ որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող մարդ»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է» հայտարարությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Արմենիա» ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Խոսելով ֆիլմերի ֆինանսավորման մասին՝ Մխիթարյանն օրինակներ վկայակոչեց.

«Հիմա, ըստ Ձեզ, դուրս է գալիս, որ, օրինակ, «Հիմնական բնազդ» ֆիլմում TriStar Pictures-ը, որը ֆինանսավորող ընկերություններից մեկն է եղել, վաղը-մյուս օրը կարող է ասել, որ մենք ֆինանսավորել ենք Շերոն Սթոունի կերպարի միայն գրող-բանաստեղծուհի լինելու հատվածը, այն ոտքը ոտքին գցելու հատվածի հետ մենք ընդհանրապես կապ չունենք: Չի կարող նման բան լինել»,- ասում է Մխիթարյանը՝ հավելելով, որ, եթե վարչապետը նման կարծիք է հայտնում, ապա պետք է իմանա, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Մելինե Դալուզյանի սպորտային նվաճումներից տասնապատիկ ավելի շատ նվաճումներ ունեցող չեմպիոններ գոյություն ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում