Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան


Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան
Նոյեմբեր 8 20:45 2019

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից: 

 

Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին: