ՊՆ սակրավորները վնասազերծել են Սյունիքի մարզում հայտնաբերված հրանոթի արկը


ՊՆ սակրավորները վնասազերծել են Սյունիքի մարզում հայտնաբերված հրանոթի արկը
Նոյեմբեր 8 18:03 2019

«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Video Player
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի հրանոթի արկ:

Դեպքի վայրում է գտնվել ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խումբը:

Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Արկի վնասազերծման աշխատանքները վերսկսվել են նոյեմբերի 8-ի առավոտյան:

Նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հրանոթի արկը վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:

 



loading...