Միջին տարիքի կնոջ ատամի պլոմբանյութը հրվել էր լնդից ներս. ուշագրավ դեպք


Միջին տարիքի կնոջ ատամի պլոմբանյութը հրվել էր լնդից ներս. ուշագրավ դեպք
Նոյեմբեր 8 17:35 2019

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիվանդներից մեկի հետ:

Բաժանմունքի  վարիչ Արկադի Բուդաղյանը պատմեց, որ իրենց է դիմել միջին տարիքի մի կին` գանգատվելով անտանելի գլխացավերից, քթի վատ շնչառությունից: Նա ամիսներ շարունակ ունեցել է թարախային արտադրություն և երբեմն շնչառության կանգ:  

Բժիշկների ցուցումով իրականացվել է КТ հետազոտություն և կնոջ ձախ հայմորյան խոռոչում խցանող պլոմբանյութ  է հայտնաբերվել: Պարզվել է, որ վաղուց բացակայող ատամի պլոմբանյութը հրման արդյունքում հայտվել է խոռոչում:  Արկադի Բուդաղյանն իրականացրել է քթի միջնապատի ուղղում և պլոմբանյութի հեռացման էնդոսկոպիկ միջամտություն:  Կինն իրեն արդեն լավ է զգում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն