Մարինա Խաչատրյանը դատի է տվել Ստյոպա Սաֆարյանին


Մարինա Խաչատրյանը դատի է տվել Ստյոպա Սաֆարյանին
Նոյեմբեր 8 16:41 2019

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դատի է տվել քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից:

Ներկայացված հայցով Մարինա Խաչատրյանը պահաջնում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից և վիրավորանքից իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել։ Factor.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ հանդես է գալու մամուլի ասուլիսով, որի ժամանակ էլ կտեղեկացնի, թե Սաֆարյանի որ ասածն է դիտարկել որպես վիրավորանք։ Նա նաև նշեց, որ բարոյական վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացնելու։



loading...