Ինքն է զանգե մորը, ըսել է՝ ես ընձի կվերացնեմ. 28-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել Առափիի գերեզմանատանը


Ինքն է զանգե մորը, ըսել է՝ ես ընձի կվերացնեմ. 28-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել Առափիի գերեզմանատանը
Նոյեմբեր 8 16:00 2019

Ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. Առափի համայնքի գերեզմանատանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել Գյումրու բնակիչ, 1991 թվականին ծնված Գ. Սահակյանը: 28-ամյա տղային կախված վիճակում Առափիի գերեզմանատանը հայտնաբերել է հայրը, գրում է Armtimes.com-ը:

Առափիի գյուղապետ Այվազյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դեպքն իրենց գյուղում է եղել, սակայն տղան այնտեղ երբեք չի ապրել: «Ինքը մեր գյուղի թոռ էր, մայրն էր Առափիից, ժամանակին ամուսնացել էր Գյումրի, միշտ էլ էնտեղ են ապրել: Եկել է, ինքնասպան է եղել, ու հեչ մեկս էլ չգիտենք՝ ինչի է էդ երեխեն ինքնասպան եղել»,- ասաց Այվազյանը:

Նախքան ինքնասպանության քայլին գնալը, 28-ամյա Սահակյանը, ըստ համայնքապետի, զանգել, մոր հետ  խոսել, տեղեկացրել է իր մտադրության մասին: «Ինքն է զանգե մորը, ըսել է՝ ես ընձի կվերացնեմ, կներեք որ ձեզի նեղություն եմ տվել, չարություններ եմ շատ երել, ընձի կներեք, չեմ ուզե ապրել, կյանքիս վերջ կուտամ»,- պատմեց Առափիի համայնքապետը:

Երիտասարդն ընտանիքի՝ հոր, մոր կնոջ եւ երկու երեխաների հետ ապրում էր Գյումրու Սեւերսկի կոչվող թաղամասում: Սպասում էին երրորդ երեխայի ծննդին: Ապրել են սոցիալապես անբարենպաստ պայմաններում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղան հիմնական աշխատանք չի ունեցել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում