Կարևոր հանդիպում էր․ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ


Կարևոր հանդիպում էր․ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ
Նոյեմբեր 8 13:40 2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ լուսանկար է հրապարակել և գրել.

«Քիչ առաջ Մայր Աթոռում հանդիպում ունեցա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Զրուցեցինք Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հետ կապված վերջին զարգացումներից, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումից։
Կարևոր հանդիպում էր»։