Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Նոյեմբեր 8 12:58 2019

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում, գրում shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։