. «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն Ալեքսանդր Արզումանյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկել, սակայն որոշ ժամանակ անց չեղարկել է այն. «Փաստ»


. «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն Ալեքսանդր Արզումանյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկել, սակայն որոշ ժամանակ անց չեղարկել է այն. «Փաստ»
Նոյեմբեր 8 09:04 2019

«Փաստ»-ը գրում է․

««Փաստ» թերթի տեղեկություններով, «Մարտի 1-ի» գործի շրջանակում ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում և Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր և «Մարտի 1-ի» իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։ 

Թերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Արզումանյանին պատրաստվում են կանչել հարցաքննության: 

Ըստ մեր աղբյուրի՝ օգոստոսին Արզումանյանին ծանուցում է ուղարկվել, սակայն, թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ անց այդ հրավերը չեղարկվել է։ 

Թե ինչու է նման որոշում կայացվել և արդյոք Արզումանյանը նորից կկանչվի հարցաքննության, դեռևս հայտնի չէ: Միևնույն ժամանակ, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՔԾ-ում որպես գործով անցնող վկա հարցաքննության կկանչվի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: