Ամերիկացի մաուգլի-աղջիկը, որն իր կյանքն անցկացրել է հասարակություն մեկուսացած ու վայրի մարդու վերածվել

Ամերիկացի մաուգլի-աղջիկը, որն իր կյանքն անցկացրել է հասարակություն մեկուսացած ու վայրի մարդու վերածվել
Նոյեմբեր 8 00:46 2019

Այս աղջկա պատմությունը սկսվել է 1957 թ. ապրիլի 18-ին, երբ նա լույս աշխարհ եկավ Այրին և Կլարկ Ուայլիների տարօրինակ ընտանիքում՝ Կալիֆորնիա նահագի Արկադիա քաղաքում։ Այրինը տառապում էր աչքերի հիվանդությամբ, գրեթե ամբողջովին կույր էր և լիովին կախվածության մեջ էր գտնվում ամուսնուց՝ Կլարկից։ Կլարկը կոպիտ ու նյարդային մարդ էր, մասնավորապես՝ նրան նյարդայնացնում էր անգամ ամենափոքր աղմուկը։

 

Ջենին երեխներից չորրորդն էր և կրտսերը։ Առաջին երկու երեխաները մահացել էին, ըստ ծնողների պատմությունների՝ հիվանդությունների պատճառով։ Այս ընտանիքի պարագայում այդ պատմությունները կասկածի տեղիք են տալիս։ Մյուս երեխային՝ Ջոնին, իր խնամքի տակ էր առել տատիկը, իսկ Ջինին մնացել էր ծնողների մոտ։ Առաջին կես տարվա ընթացքում ընտանիքին պարբերաբար այցելում էր մանկաբույժը։ Համաձայն բժշկական քարտերի՝ այս ողջ ընթացքում Ջինիի առողջությունը անխափան է եղել։ Սակայն մեկ տարեկանից հետո երեխան հանկարծակի հիվանդացավ թոքաբորբով։ Բժիշկը հետազոտության ժամանակ անզգուշորեն հայտնեց, որ աղջիկը, միգուցե, մտավոր զարգացման խնդիրներ ձեռք բերի։

 

 

Այս նկատառումը ուղիղ ազդեցություն ունեցավ աղջկա հետագա զարգացման վրա։ Հայրը որոշեց, որ երեխային հարկավոր է մեկուսացնել։ Նա աղջկան առանձին սենյակում տեղավորեց և ագելեց երեխայի մորն ու արդեն ընտանիք վերադարձած եղբորը շփվել նրա հետ։ Այսպես՝ բոլորից ու աշխարհից մեկուսացած աղջիկը սենյակում անցակցրեց իր կյանքը 10 տարի շարունակ։ Վերջապես՝ 1970 թ., Այրինը որոշեց դստեր հետ փախչել ամուսնուց։ Նա օգնության համար դիմեց սոցիալական օգնության դեպարտամենտ և իր հետ վեցրեց դստերը։

 

 

Դեպարտամենտի աշխատակիցն անմիջապես ուշադրություն դարձրեց ատասովոր երեխայի վրա։ 13 տարեկանում վերջինս 6 տարեկանի տեսք ուներ, պվարքագիծը ևս աննորմալ էր։ Աշխատակիցն իր տեսածի մասին հայտնեց համապատասխան մարմիններին, և ծնողներին քիչ ժամանակ անց մեղադրանք առաջադրվեց երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Ջենիին սկսեցին ուսումնասիրել մասնագետները։ Դեպքը գիտական հետաքրքրություն առաջացրեց հոգեբանների ու հոգեբույժների շրջանում։ Մասնագետները միջոցներ ձեռնարկեցին Ջենիի առողջության վերականգնման համար, և սկզբնական շրջանում արդյունքերը տպավորիչ էին։

Ի սկզբանե աղջիկն ունակ չէր անգամ ծամելու, չէր տիրապետում տարրական կենցաղային սովորույթներին։ Մասնագետների օգնությամբ նրա վիճակը փոքր-ինչ բարելավվեց. նա սովորեց ինքնուրույն հագնվել, առանձին բառեր արտաբերել, ապա՝ կարճ նախադասություններ։ Աղջկա IQ-ն աստիճանաբար սկսեց բարձրանալ։ Քիչ ժամանակ անց նա անգամ կարողանում էր մտավոր հետամնացություն ունեցող եեխաների համար նախատեսված դպրոց հաճախել։ Սակայն հետագայում այս դեպքի շուրջ առաջացած հետաքրքրությունները հասարակության ու գիտնականների շրջանում մարեց, և խնդիրներ առաջացան ֆինանսավորման հետ կապված։

 

 

Աղջկան իրար հետևից որդեգրեցին մի քանի ընտանիքներ, որոնք, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվում էին երեխայից։ Ջենին իր կյանքն անցկացնում էր կա՛մ հիվանդանոցնում, կա՛մ հերթական ընտանիքներում։ 2016 թ. հայտնի էր, որ նա դեռևս ողջ է և գտնվում է հոգեբուժարանում։ Հայրը՝ Կլարկը, այդպես էլ պատասխան չտվեց դատարանի առջև։ Նա ինքնասպանություն գործեց՝ «Աշխարհը չի հասկանա» բովանդակությամբ գրություն թողնելով։

Blognews.am

loading...