Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ժամանակ օդանավում ծխելու համար

Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ժամանակ օդանավում ծխելու համար
Նոյեմբեր 8 00:33 2019

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի «Խրաբրովո» օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից ժամանող չվերթի ուղևորներից մեկը։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ուղևորին ձերբակալել են օդանավում ծխելու համար։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը Հայաստանի քաղաքացու մասին, որն էլեկտրոնային ծխախոտ է վառել թռիչքի ժամանակ։ Նշվում է, որ նա Սոչիի բնակիչ է։ Վերջինիս տեղափոխել են հերթապահ բաժին, վարչական արձանագրություն է կազմվել։   

Աղբյուրը հիշժեցնում է, որ ամիսներ առաջ մեկ այլ հայ քաղաքացի՝ Մոսկվա-Տյումեն չվերթի 27-ամյա ուղևորը ձերբակալվել էր օդանավում ծխախոտ օգտագործելու պատճառով։ 

loading...