«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան

«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան
Նոյեմբեր 8 00:05 2019

«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա», «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Արցախի հերոս, ԱՀ ԱԽ նախկին քարտուղար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը եւ ավելացրել. «Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյությունը»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպման մասին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հակադրության մեջ չեն մտնում վարչապետի երկու հայտարարությունները, երբ մի առիթով խոսում է «սպայի պատվից», իսկ մյուս կողմից՝ կառավարությունում ընդունում է երեք սպաների սպանության համար մեղադրվող զինված խմբի առաջնորդներին, Վ.Բալասանյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պռոյեկտ է»։ Նրա պարզաբանմամբ, Ռադիոտուն ներխուժումը եւ ՊՊԾ գնդի գրավումը նույն հոդվածով մեղադրելի արարքներ են։ «Ահաբեկչական  խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում է վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի,  համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները։ Մենք տեսանք, որ «Սասնա ծռերը» ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում, որ Արցախը մարզ է, նույնն անում էին տարբեր խմբեր»։

loading...