Վայելեցի Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը. Սաթի Կազանովա


Վայելեցի Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը. Սաթի Կազանովա
Նոյեմբեր 7 23:52 2019

Հայտնի ռուս երգչուհի Սաթի Կազանովան ամուսնու հետ այցելել է Հայաստան և կիսվել իր տպավորություններով ՝ Instagram-ում լուսանկարներ հրապարակելով:

Մի լուսանկարում Կազանովան Երևանի Մատենադարան թանգարան-ինստիտուտի ֆոնին է, մյուսում Խոր Վիրապի հին հայկական վանքն է Արարատ լեռան ֆոնին:

Երգչուհին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական համերգին:

«Ամոթ է ասել, որ ես առաջին անգամ եմ եկել այս զարմանալիորեն գեղեցիկ երկիր՝ լինելով Կովկասից: Ես և ամուսինս վայելեցինք Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը»,- գրել է երգչուհին:

Սաթի Կազանովան նաև խոստովանել է, որ Երևանում հիշատակի երեկոյից հետո նա ավելին է իմացել «այդ մեծ մարդու և արտիստի մասին (Իոսիֆ Կոբզոնի), և իր սերը, հարգանքը և երախտագիտությունը նրա հանդեպ ավելի են մեծացել»: