Դիմել եմ ՊՎԾ՝ ԵՊՀ-ում ուսումնասիրության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով․ Մխիթար Հայրապետյան


Դիմել եմ ՊՎԾ՝ ԵՊՀ-ում ուսումնասիրության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով․ Մխիթար Հայրապետյան
Նոյեմբեր 7 23:39 2019

Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այս մասին գրում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ամփոփող տեղեկանքը «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Վարչապետին, որից հետո ուղարկվել է ՀՀ դատախազություն և հարուցվել քրեական գործ:

Այնուհետև կապ եմ հաստատել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ և տեղեկացել, որ նշանակվել է փորձաքննություն, որի արդյունքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակման ենթակա չեն: Ցանկանում եմ հայտնել, որ օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում հետևողական եմ լինելու գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն և, ըստ անհրաժեշտության, կիսելու հանրության հետ»,-նշել է նա:



loading...