Անձնագրային ծառայությունում վճարման անդորրագրի փոխարեն կանխիկ գումար պահանջելու դեպքում ահազանգել


Անձնագրային ծառայությունում վճարման անդորրագրի փոխարեն կանխիկ գումար պահանջելու դեպքում ահազանգել
Նոյեմբեր 7 23:00 2019

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անձնագրային ծառայությունում վճարման անդորրագրի փոխարեն կանխիկ գումար պահանջվելու դեպքում, նույնիսկ եթե գումարի չափը համապատասխանում է պետական տուրքի վճարման չափին (այսինքն, սահմանվածից ավելи գումար չի պահանջվում)

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

–դիմել անձնագրային և վիզաների վարչություն,

–կարող եք նաև անձնական նամակ ուղարկել իմ կամ Անձնագրային և վիզաների վարչության ֆեյսբուքյան էջին։

————————–————————–————————–——–

ՀԻՇԵՑՈՒՄ

անձնագրային ծառայություն դիմելիս, եթե կոնկրետ գործողության համար սահմանված է պետական տուրքի վճարում, այն իրականացվում է ոչ թե կանխիկ վճարման եղանակով, այլ համապատասխան անդորրագիր ներկայացնելու միջոցով»։