ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կա տուժած

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. կա տուժած
Նոյեմբեր 7 22:47 2019

Նոյեմբերի 7-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից «Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 69/5 հասցեում գտնվող «Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» (վարորդ` Հովհաննես Հ., ծնված 1984 թ.) և «Mercedes C300» (վարորդ՝ Արգիշտի Վ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հովհաննես Հ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

loading...