Նուռնուս գյուղում հայտնաբերվել է զինամթերք. փրկարարները սահմանազատել են տարածքը


Նուռնուս գյուղում հայտնաբերվել է զինամթերք. փրկարարները սահմանազատել են տարածքը
Նոյեմբեր 7 22:34 2019

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տներից մեկի բակում զինամթերք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ Նուռնուս գյուղի ամառանոցների Այգեգործական զանգվածի 13-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ կողքին պայթուցիչը և 7,62 մմ տրամաչափի 108 փամփուշտ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:  Զինամթերքը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: