Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել


Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել
Նոյեմբեր 7 21:42 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Դանիել Մխեյանին և Արմինե Մելիքսեթյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 և ԲԴԽ-73-Ո-168 որոշումներով ներկայացված առաջարկությունները: