Փրկարարները հայտնաբերել են դի


Փրկարարները հայտնաբերել են դի
Նոյեմբեր 7 16:50 2019

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Եղիշե Դ.-ի (ծնված 1956 թ.) դին: