Երկաթգծի Արին-Բերդի կայարանում երկու գնացք են բախվել


Երկաթգծի Արին-Բերդի կայարանում երկու գնացք են բախվել
Նոյեմբեր 7 19:07 2019

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, թե երկաթգծի Արին-Բերդի կայարանում երկու գնացք բախվել են:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 17.30-ին թոքերի սալջարդով և կրծքավանդակի բութ վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել չորս քաղաքացի: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են երկու շոգեքարշերի բախման հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր: