Մարտական հրաձգության պարապմունքներ՝ 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում


Մարտական հրաձգության պարապմունքներ՝ 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում
Նոյեմբեր 7 17:34 2019

Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով, նոյեմբերի 6-ին, 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

 

Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները: