Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. ՔԿ


Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. ՔԿ
Նոյեմբեր 7 16:50 2019

 Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակում հարցաքննվում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Բնապահպանության և Էկոնոմիկայի նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այս մասին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործը վերաբերում է 2017 թվականին կատարված հանցագործությանը:

 

Քննչական կոմիտեն առաջիկայում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Արծվիկ Մինասյանը 2007 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2016 թվականի փետրվարի 24-ից սեպտեմբերի 27-ը եղել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, իսկ 2016-2018 թվականները՝ ՀՀ բնապահպանության նախարարը: