ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին հորդորել Է հաղթահարել տարաձայնությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին հորդորել Է հաղթահարել տարաձայնությունները
Նոյեմբեր 7 16:31 2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գծով իր համախոհներին հորդորել Է «ստանձնել պատասխանատվությունը» եւ հաղթահարել տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնությունները՝ ապահովելու համար միասնությունը, որն անհրաժեշտ Է հավաքական անվտանգության ապահովման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Ելույթ ունենալով Գերմանիայի հետազոտական կենտրոնում՝ Ստոլտենբերգը նշել Է, որ շատերն այժմ խոսում են դաշնակիցների միջեւ առեւտրի, Էներգետիկայի, կլիմայի, Իրանին վերաբերող հարցերի, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծված իրադրության շուրջ առկա տարաձայնությունների մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, դիրքորոշումների տարբերությունները «29 դեմոկրատիաների միջեւ նորմալ են»:

 

«Մենք անցյալում եւս ունեցել ենք լուրջ տարաձայնություններ… Բայց վերջին հաշվով միշտ հաջողվել Է միավորվել մեր հանգուցային խնդրի՝ միմյանց պաշտպանելու շուրջ»,-ասել Է նա: Հեռարձակումն իրականացվել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության կողմից: Նա նշել Է, որ «փոխհամաձայնությունը միշտ չԷ, որ դյուրին Է», սակայն «մեր միասնությունն անհրաժեշտ Է մեր հավաքական անվտանգության համար»: «Ուստի յուրաքանչյուր դաշնակցի ազգային շահերից Է բխում միասնական մնալը, այսօր մենք բոլորս պետք Է ստանձնեք մեր տարաձայնությունները հաղթահարելու պատասխանատվությունը ինչպես առաջ Էր»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

loading...