Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա


Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա
Նոյեմբեր 7 15:43 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

 

 

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նոյեմբերի 7-ին Նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ:

 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում: