Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է


Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Նոյեմբեր 7 15:10 2019

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն:  Այս մասին  հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

 

«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է.Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով ,ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող,շարքային Կ.Հ-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Հարությունյանը:

 

 

Հիշյալ հոդվածը վերաբերում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն. պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: