«Նախարարը պիտի գնա տուն և վերջ». ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան` կառավարության դիմաց

«Նախարարը պիտի գնա տուն և վերջ». ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան` կառավարության դիմաց
Նոյեմբեր 7 12:05 2019

Կառավարության շենքի առաջ ՀՅԴ Երիտասարդական միության նախաձեռնությամբ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի: Ակցիայի մասնակիցները պահանջում են նախարարի հրաժարականը: ««Մել» սեռափոխվածի մասին ֆիլմը ֆինանսավորելը, օրեր առաջ տեղի ունեցած ներկայացումը Արայիկ Հարությունյանի խայտառակությունն է: Նա վայրկյան առաջ պետք է հեռանա, նրա տեսակը կառավարությունում չպիտի մնա»:

 

Հավաքվածների խոսքով շուտով իրենց կմիանան երեկ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ անող ուսանողները և դասախոսները:

 

«Սա միայն մեր պահանջը չէ, սա բողոքի մեծ ալիք է, մեր համբերության բաժակը լցվել է, նախարարը պիտի հեռանա, պիտի գնա տուն և վերջ»:

loading...