Արդարադատության նախարարի տեղակալի հետ կոնֆլիկտը՝ աշխատանքից ազատվելու պատճառ․ «Հրապարակ»


Արդարադատության նախարարի տեղակալի հետ կոնֆլիկտը՝ աշխատանքից ազատվելու պատճառ․ «Հրապարակ»
Նոյեմբեր 7 09:12 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է:

Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաև երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: