Ձեր թալիսման քարը` ըստ համաստեղության


Ձեր թալիսման քարը` ըստ համաստեղության
Նոյեմբեր 7 10:00 2019

Այն փաստը, որ մոլորակների դասավորությամբ և աստղակերպի նշաններով պայմանավորված` քարերն իրենց ազդեցությունն են ունենում մարդկանց առողջության և ճակատագրի վրա, բացահայտվել է դեռ հին ժամանակներում: Աստղագետները պարզել են, որ մարդու համար առավել բարենպաստ են այն քարերը, որոնք կապված են կենդանակերպի նշանի հետ: Համաստեղության հետ քարերի համատեղման աղյուսակը միջին դարերում է կազմվել: Համաստեղության այս կամ այն նշանը կրող մարդկանց համար այդ քարերը դառնում են թալիսման ամբողջ կյանքի համար:
Բնական քարերը մարդկանց օժտում են ուժով, զարգացնում հաջողության, վստահության, երջանկության, գրավչության հատկանիշներ: Ըստ կենդանակերպի նշանի` թանկարժեք քարերը դրա տիրոջը պաշտպանում են բացասական ազդեցություններից` չար աչքից, հիվանդություններից, հուշում վերահաս վտանգի մասին: Դրանք մշտապես կրելը ամրացնում է նաև դիմադրողականությունը և լցնում կենսական էներգիայով:
Իմանալով` որն է ձեր քարը, կարող եք ընտրել ձեզ համար թալիսման, որը կպաշտպանի ձեզ բացասական էներգետիկայից և հաջողություն կբերի ողջ կյանքի համար:

ԽՈՅ (21 Մարտ-20 Ապրիլ)
Խոյի համար թանկարժեք քարերից բարենպաստ է ադամանդը` ուժի ու հաղթանակի քարը: Այս ծագել է հունարեն «Adamas» - անհաղթ բառից` բնորոշ Խոյերին: Այն ուժեղացնում է խոյի կամային հատկանիշները, նպատակասլացությունը` հատկապես թուլության պահերին: Զայրույթի ու պոռթկումի պահին այն կյանքը դուրս է բերում սև շրջանակից: Լավ է, երբ այն ստանում եք որպես պարգև կամ ժառանգություն: Սակայն պետք է հիշել, որ այն տիրապետում է հզոր էներգետիկայի, որը վնաս կբերի տիրոջը, եթե վերջինիս հոգևոր հատկանիշները չեն համապատասխանում այդ քարի մաքրությանը:
Ռուբինը ևս բարենպաստ է ազդում Խոյի վրա` մեծահոգություն, կարեկցանք սերմանելով, օգնում է նաև հաղթահարել հոգևոր ցավն ու կյանքին իմաստ հաղորդել: Ազնիվ մարդու ձեռքին այս քարը հաջություն է բերում, սեր ու ուրախություն, իսկ գույնի փոփոխությունը` զգուշացնում վտանգների մասին:
Ամետիստը հանգստացնում է, բացասական լարվածությունը թուլացնում: Հետ պահելով Խոյին դյուրաբորբոքությունից և հապշտապ որոշումներ կայացնելու սովորությունից` ամետիստը նրան դարձնում է խելամիտ, օգնում կառավարել զգացմունքները: Երիտասարդ տարիներին Խոյի խորաթափանցության և իմաստության պակասը կօգնի լրացնել Շափյուղան (сапфир)` ճշմարտության և իմաստության քարը:


ՑՈՒԼ (21 Ապրիլ-21 Մայիս)
Քանի որ Ցուլերը շատ մոտ են բնությանը և դրա բնական գույներին,Զմրուխտի կանաչը կախարդում է իր գեղեցկությամբ: Զմրուխտը Ցուլին օժտում է իմաստությամբ, խորաթափանցությամբ. այս հատկանիշները, միանալով Ցուլի անօտարելի հատկանիշներին, բերում են հաջողություն, ձեռքբերումների համար պարգևներ: Զմրուխտը նրան տալիս է ներդաշնակություն, հույս, մեծահոգություն, տաղանդ, առանց կեղծիքի պերճախոսություն, արժանապատվության զգացում, պահպանում է սերը, այն ավելի ուժգին դարձնում: Միջին դարերում այն կախում էին մահճակալի գլխին վատ երազները ցրելու ու տխրությունը փարատելու համար: Զմրուխտի ուժը առավելագույնի է հասնում լիալուսնի ժամանակ:
Խրիզոպրազ` խնձորի կանաչ քարն է: Նոր գործ սկսելու հարցում հենց այս քարն է օգնում Ցուլին` տալով վստահություն, պաշտպանում անհաջողություններից ու սխալներից: Այն հատկապես օգտակար է նրանց համար, ում դանդաղկոտությունը, համառությունը, վախերը թույլ չեն տալիս հասնել ցանկալիին, այդ թվում` գումար աշխատել: Ոսկեպատ խրիզոպրազը պաշտպանում է վթարներից ու պատահարներից: Ձախ ձեռքին որպես թևնոց կրելը ձերբազատում է նյարդային հիվանդություններից և լավ պաշտպանություն համարվում բացասական էներգիայից: Այն խթանում է ուղեղի աշխատանքը, գեղձերի հորմոնալ ակտիվությունը, նյութափոխանակությունը: Այն իջեցնում է արյան ճնշումը, մեղմացնում ընկճախտը, տալիս հանգստություն,վերացնում սեռական անհավասարակշռությունը:


Երկվորյակներ ( 22 մայ-21 հուն)
Երկվորյակների համար լավագույն քարը ագաթն է, ալեքսանդրիտը (ուրալյան խրիզոբերիլ, ռուսական մարգարեական քար) բյուրեղը ու տպազիոնը (տոպազ):
Ագաթը հանգստացնում է Երկվորյակներին, նրանց տալիս կայունություն, ողջամտություն:
Այն չի խանագարում Երկվորյակի ինքնատիպությանը, սակայն հարթում ու նվազեցնում է թերությունները: Ստեղծագործողներին ագաթը ուղղություն է տալիս:
Ալեքսանդրիտը սովորեցնում է խնայել նյարդերը, չնչին խնդիրների պատճառով չանհանգստանալ. այն փոքր-ինչ հանգստացնում է, հավասարակշռում, հարթում հակասություններն ու թյուռըմբռնումները:
Բյուրեղը սկսած գործը օգնում է ավարտին հասցնել, հաջող լուծել խնդիրները: Սա լավ թալիսման է այն Երկվորյակների համար, ում գործնական հաջողություններին խանգարում են բնավորության ինչ-ինչ գծեր: Համարվում է, որ այս քարը պահպանում է ընտանեկան օջախի ջերմությունը: Հնում այն համարել են ճանապարհորդողի քար:
Տպազիոն քարը վտանգավոր կրքերից զերծ է պահում Երկվորյակին` հավասարակշռելով զգացմունքները: Այն օգտագործվում է նաև որպես հոգեկան հիվանդությունների և անքնության դեմ պայքարի միջոց: Այն ամրապնդում է դիմադրողականությունը և պայքարում վարակների դեմ: Այն համարում են ներքին լուսավորության քար, զարգացնում է միտքը. կնոջն այն տալիս է գեղեցկություն, տղամարդուն` իմաստություն:


Խեցգետին (22 հուն – 23 հուլ)
Խեցգետնի քարերն են մարգարիտը, զմրուխտը, լուսնաքարը, ինչպես նաև «Կատվի աչք» քարը: Խեցգետնին հովանավորող Լուսնին համապատասխանում է մարգարիտը` հնաոճ և սիրված զարդերից մեկը: Այն լինում է սպիտակ, վարդագույն, երկնագույն, կարմիր, անգամ սև: Այն զարգացնում Խեցգետնի` անգամ իր համար չբացահայտված տաղանդները, ձգում հաջողությունն ու արդարությունը, տալիս խորաթափանցություն և տիրոջը զերծ պահում բացասականից: Հին ժամանակներում մարգարտե թալիսմանները կանանց զերծ էին պահում անպատասխան սիրուց:
Խեցգետնի քարն է նաև զմրուխտը: Դա ազնիվ քար է` անկրկնելի գույնով` բաց կանաչավունից մինչև մուգ խոտի գույն: Զմրուխտը օգնում է Խեցգետնին կառավարել զգացմունքները և հաղթահարել բացասականը: Այս քարը թուլացնում է նյարդային լարվածությունը, վերացնում թախիծն ու տխրությունը: Հասարակության մեջ չափից դուրս մեկուսացման դեմ ևս պայքարում է զմրուխտն ու համարվում հզոր թալիսման:
«Կատվի աչքը» Խեցգետնի համար հզոր քար է, որը տիրոջը դարձնում է ուժեղ և հաջողակ: Այն ուժ է տալիս` հաղթահարելու սեփական թերությունները, ազատում մշտական վատատեսության գերությունից և շրջապատի մարդկանց ազդեցությունից: «Կատվի աչքի» էֆֆեկտով քարերը ավանդապես համարվում են թալիսմաններ, որոնք պաշտպանում են չար աչքից: Համարվում էր, որ այն պահպանում է սերը, պաշտպանում դավաճանություններից:
Լուսնաքարը խորհրդանշում է Լուսնի մոգական ուժը, այդ պատճառով այն համարվում է այն մարդկանց թալիսմանն, ովքեր ծնվել են լիալուսնի ժամանակ կամ Լուսնի կողմից կառավարվող երկուշաբթի օրը: Այն պահպանում է սերը, ջնջում երջանկության ճանապարհին բոլոր խոչընդոտները: Նյարդային հիվանդությունների ժամանակ Խեցգետիններին խորհուրդ է տրվում է կրել արծաթյա շրջանակներով լուսնաքար:


Առյուծ (24 հուլ- 23 օգ)
Առյուծն արևի կողմից ղեկավարվող կենդանակերպի նշաններից է համարվում: Այդիսկ պատճառով համարվում է, որ սաթը երջանկություն է բերում միայն այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին: Սաթի մեջ բացակայում է ադամանդի փայլը և զմրուխտի գեղեցկությունը, սակայն այն սիրված է արեգակնային ջերմության պատճառով: Մ.թ.ա. 3,5 հազար տարի առաջ սաթից զարդեր կրել են Եգիպտոսի փարավոնները: Սաթի կախարդական հատկությունները իզուր չէ, որ այն քրմերի և փարավոնների խորհրդանշական քարի էին վերածել: Այն երաշխավորում է ուժ, գեղեցկություն և հաջողություն: Սաթը լավ հակատոքսիկ և հակասթրեսային միջոց է հանդիսանում: Չմշակված սաթի կտորները բարձի տակ դնելու դեպքում կարելի է բուժվել անքնությունից: Առյուծները հաճախ տառապում են սրտանոթային հիվանդություններով: Ավանդաբար համարվել է, որ հղի կանայք, ովքեր սաթից վզնոցներ են կրում, ապա հեշտությամբ են ծննդաբերում:
Խրիզոլիթը գեղեցիկ, դեղնականաչավուն գույնի կիսաթանկարժեք քար է: Խրիզոլիթը բարելավում է առյուծների հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ, օգնում է նրանց հաճելի և միաժամանակ ուժեղ լինել, բացահայտում է նրանց տաղանդները և իր ամբողջ ներգործությամբ աջակցում է առյուծներին գերել և հմայել մարդկանց սրտերը: Խրիզոլիթն օգնում է հանգիստ քնել, հեռացնում է գիշերային մղձավանջները, բուժում է կակազությունը: Ոսկի շրջանակի մեջ ագուցած խրիզոլիթը ամրացնում է դրա տիրապետողի հոգևոր ուժերը և ապագան գուշակելու հնարավորություն ընձեռնում: Եվ հենց այդ պատճառով աստղագուշակները և բախտագուշակները հաճախ այդ քարով ոսկյա մատանիներ են կրել:
Տոպազը կիսաթափանցիկ դեղին քար է: Այն օգնում է գրավել ղեկավարության բարեհաճությունը և հարստություն է բերում: Նրա ազդեցությունը թույալտրում է տեսնել թշնամու մտադրությունները, գուշակել չարամիտ անձանց և լավ խորհուրդ է տալիս բիզնեսի հարցում:
Բուժում է ասթման, հոդատապը, անքնությունը: Սաստում է մարդկանց զայրույթը և հանգստացնում կրքերը, տղամարդկանց իմաստություն է պարգևում, իսկ կանանց ` պտղաբերություն:

Կույսեր (24 օգ- 23 սեպ)
Կույսերի քարերն են Ոսկեքարը, Հասպիսը և Նեֆրիտը (nephrit, երիկամաքար)
Որպեսզի այդ քարերը առավելագույն հաջողություն բերեն Կույսերին, դրանք պետք է շրջանակված լինեն արծաթով կամ պլատինով, բայց ոչ երբեք ոսկով: Ոսկեքարը (Хризолит) մեծացնում է գրավչությունը, վերացնում զարգանալուն և առաջ գնալուն խոչըդոտող պահպանողականությունը: Այն նպաստում է նաև կրթությանը, նոր գիտելիքների ձեռքբերմանն ու մտավոր զարգացմանը:
Հասպիսը օգնում է շրջապատի հետ հարաբերություններում, հատկապես նպաստում ընտանեկան լավ հարաբերությունների պահպանմանը: Այն օգնում է Կույսերին հանդուրժող լինել, չքննադատել շուրջբոլորը:
Նեֆրիտը կանաչավուն «կյանքի քար» է: Արևելյան շատ ժողովուրդների մոտ այն սուրբ քար է համարվել: Չինացի գրող Հիու-Չինը այս քարին էր վերագրում 5 արժանիքներ մարդկանց հոգևոր 5 որակներին համապատասխան: Քարի փափուկ փայլը համապատասխանում էր մարդու բարեսրտությանը, ուժը` չափավորությանն ու արդարադատությանը, քարին հարվածելիս լսվող մեղեդային ձայնը համապատասխնում էր գիտության արժևորմանը, քարի կարծրությունն ու անփոփոխ վիճակը` տղամարդկությանը, իսկ փոփոխության չենթարկվող ներքին կառուցվածքը` մարքրության խորհրդանիշ էր: Այս քարը տալիս է իմաստություն և հավատարիմ ընկերություն, պահպանում սերը տարածության վրա: Այն զերծ է պահում հիվանդություններից՝ միգրենից, երիկամների ու լյարդի հիվանդություններից, բարելավում տեսողությունը: Այն պաշտպանում է կայծակի հարվածից: Ունի զարմանալի ջերմակայունություն, երիկամների կամ ստամքոսի հատվածում դրված քարը ծառայում է որպես մշտական տաք կոմպրես, որը վերացնում է ցավն ու բորբոքումը:


Կշեռք (24 սեպ - 23 հոկ)
Ծովակն, լաջվարդ, օպալ (ծիածանաքար) և տուրմալին: Սրանք Կշեռքների քարերն են:
Ծովակնը (ակվամարին) կարելի է կրել վատ տրամադրության ժամանակ, ինչը բնորոշ է այս կենդանակերպի նշանին: Այն հնուց համարվել է սիրահարների քարը: Ամուսնու կողմից այն լավագույնն նվերն է՝ ի նշան հավատարմության: Լաջվարդը անկեղծության քարն է: Այն տալիս է մտքի պարզություն, նպաստում է ոգեշնչմանը: Այս քարի ազդեցությամբ Կշեռքներին բնորոշ թուլությունները՝ ընկերության և սիրո մեջ փոփոխականությունը նվազում է: Այս քարը լավացնումէ նյութափոխանակությունը, պահպանում երիտասարդությունը, մեծացնում ֆիզիկական ուժերը:
Օպալը բազմագույն, ծիածանափայլ թանկարժեք քար է: Այն հույսի ու հավատարմության քարն է, բերում է ներդաշնակություն, խաղաղություն, հաղթահարում անտարբերությունը, հեռու պահում ծայրահեղություններից: Դրա օգնությամբ Կշեռքներն իրենց ուժերը, տաղանդները և ակտիվությունը կարող են ուղղել բարի գործերի կատարմանը: Պետք է նշել, սակայն, որ լարված նյարդերով մարդկանց խորհուրդ չի տրվում կրել այս քարը:
Երկակի տուրմալինը շատ նման է փոփոխական Կշեռքին. այն կրճատում է տրամադրությունների տատանումը, «ամպերում սավառնելուց հետ բերում երկիր», տալիս դրական տրամադրվածություն, հույսեր, ուժեղացնում կարեկցանքը, օգնելու ցանկությունը: Տուրմալինի բոլոր տեսակները կարգավորում են օրգանիզմի էնդոկրին համակարգը:


Կարիճ (24 հոկ - 22 նոյ)
Կարիճի քարերն են ծովակնը, նռնաքարը և սև օպալը
Ծովակնը երջանիկ ամուսնությունների, փոխադարձ սիրո ու հարգանքի քարն է: Այն տիրոջն է փոխանցում նվիրողի մտքերը: Ծովակնը ունի կրքերը հանդարտեցնելու և նյարդային համակարգը ամպարպնդելու ունակություն: Բուժում է կոկորդի ու ատամների հիվանդությունները. նման խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում արծաթով պատված ծովակնից պատրաստված զարդ կրել:
Նռնաքարը կիսաթանկարժեք քար է, որի տեսակները տարբերվում են գույնով` մուգ կարմիրից` դեղնավուն: Այն մոգական քար է, որը ուժեղեցնում է տիրոջ ձգողականությունը և մարդկանց վրա իշխելու կարողություն տալիս:
Նռնաքարով մատանին նվիրում են` ի նշան ընկերության, հիշողության և երախտագիտության: Նռնաքարը նաև առողջարար է. օգնում է բարձր ջերմության, կոկորդի բորբոքման, գլխացավերի ժամանակ:
Կարիճների համար փոփոխվող ճակատագրի խորհրդանիշ է օպալը, հատկապես` սևը: Այն օգնում է վերականգնել էմոցիոնալ հավասարակշռությունը, թուլացնում միամտությունը, կամակորությունը, վտանգավոր ինքնավստահությունը: Այն օգնում է ճանաչել ինքդ քեզ, կատարելագործվել, այս նշանի էներգիան ուղղում զարգացմանը, օգնում խուսափել սթրեսներից ու նյարդային բռնկումներից:


Աղեղնավոր ( 23 նոյ - 21 դեկ)
Աղեղնավորների առանձնահատուկ հաջողակ քարը Փիրուզն է: Այն հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի գեղեցկագույն քար է: Այն ծագել է պարսկերեն ֆիրուզա բառից, որը նշանակում է երջանկության քար: Նրանք հավատում էին, որ փիրուզը գոյանում է սիրուց մահացած մարդկանց ոսկորներից: Այն չէին պատում ոսկով, քանի որ կարծում էին` այդպես կորչում է գեղեցկությունը: Այն օգնում է Աղեղնավորին սկսած գործն ավարտին հասցնել, հաղթահարել դժվարություններն ու շատ վաստակել: Այն լցնում է ինքնավստահությամբ, վճռականությամբ:
Բացի այդ Աղեղնավորին համապատասխանում են նաև դեղին տպազիոններն ու խրիզոլիտները: Այն օգնում է ստանալ ղեկավարության բարեհաճությունն ու հարստություն բերում: Տպազիոնը նաև երկար ճանապարհի թալիսման է: Այն օգնում է բացահայտել թշնամու մտադրությունները, չարակամներին: Այն բուժում է ասթման, այտուցն ու անքնությունը:
Խրիզոլիտ՝ այս քարի մոգական հատկանիշներից է տիրոջը ոչ բանական արարքներից հետ պահելը: Այն օգնում է հաղթահարել աչքի, արյան հիվանդությունները:


Այծեղջյուր (22 դեկ - 20 հուն)
Ռուբինը, օնիքսը, մալաքիտ (դահանակ՝ մուգ կանաչ գույնի հանքաքար) այծեղջյուրի քարերն են:
Ռուբինը թանկարժեք կարմիր քար է` մանուշակագույն երանգով: Այն սիրո մեջ երջանկություն է բերում. նա, ով ցանակնում է փոխադարձ սեր, ռուբին կարող է նվիրել սիրելիին: Ռուբինից կախազարդ կրել նշանակում է մարդկանց մեջ լինել հարգանքի արժանի և նշանակալի: Լավ մարդուն այն ավելի բարի է դարձնում, խիզախ մարդուն դարձնում քաջագործ ու հաղթանակներ պարգևում:
Դրան վերագրում են արյունահոսությունը կանխելու , համաճարակային բակտերիաներով հագեցած օդը մաքրելու, չար հոգիները ցրելու ունակություններ: Այն ունի նաև գույնը փոխելու` մթագնելու հատկություն. դա նշանակում է` տիրոջը վտանգ է սպառնում:
Այծեղջյուրի հովանավոր Սատուրնը սիրում է ագաթի տեսակներից` օնիքսը, որը համարվում է «առաջնորդների քար»: Այն բերում է իշխանություն, խելք, օգնում կռահել քաղաքական հակառակորդների մտադրությունները: Ամուսնու համար ռիսկային է կնոջը օնիքսե զարդ նվիրելը, քանի որ կնոջը իշխող դիրք է բերելու: Արծաթով պատված օնիքսը կանխում է սրտային հիվանդությունները, անքնությունը, զերծ պահում վատ մտքերից:
Այծեղջյուրի մյուս թալիսմանը Մալաքիտն է` բաց կանաչավունից մինչև փիրուզագույն և մուգ կանաչ: Մեծ քանակությամբ պղնձի առկայությունը մալաքիտի մուգ տեսակը բարենպաստ է ազդում նյարդային համակարգի վրա, կարգավորում քունը: Ընդհանրապես, այն համարվում է «առողջության քար». մարսողական օրգաններից` գլխուղեղ և սրտանոթային համակարգ կարգավորվում է այս քարի ներգործությամբ: