Թեստ. Ինչ է քեզ հարկավոր սիրահարվելու համար


Թեստ. Ինչ է քեզ հարկավոր սիրահարվելու համար
Նոյեմբեր 7 00:33 2019

Պարզենք, թե որ հանգամանքներում Ամուրի սիրո նետը կարող է խոցել քեզ:
Յուրաքանչյուր քառակուսու մեջ նշիր այն դրույթները, որոնց հետ համամիտ ես: 3-4 դրույթի հետ համամիտ լինելու դեպքում կարդա վերծանումը:
Ա.
1. Սեքսուալ են միայն խնամված տղամարդիկ։
2. Ավտոմեքենա չունեցող տղամարդը քեզ չի հետաքրքրում։
3. Սեքսում երբեք առաջինը որևէ բան չես նախաձեռնում։
4. Տղամարդիկ առավել հասարակ են, քան կանայք: Եվ դա լավ է։
5. Չափը կարևոր է...

Բ.
1. Բոլորը կարծում են, որ կյանքիդ խնդիրներին ծիծաղով ես նայում։
2. Որևէ բացասական բան չես տեսնում կենցաղային բոլոր խնդիրները քեզ վրա վերցնելու հարցում։
3. Ճիշտն ասած, տղամարդիկ կանանցից խելացի են։
4. Քեզ չի անհանգստացնում այն, որ զուգընկերը սեքսում փորձառու չէ։
5. Տղամարդը պարտավոր չէ զրուցել քեզ հետ զգացմունքների մասին և ապացուցել իր սերը։
Գ.

1. Հնարավոր չէ ներել դավաճանությունը։
2. Նախկինում կնոջ և տղամարդու հարաբերություններն առավել ռոմանտիկ էին։
3. Ամուսնալուծությունը ողբերգություն է։
4. Մինչև առաջին սեքսը պետք է ինչպես հարկն է ճանաչել միմյանց։
5. Սուտը կսպանի ցանկացած հարաբերություն։

Դ.
1. Դու խլում էիր ընկերուհիներիդ տղամարդկանց։
2. Եթե գրված է «փակ է», ապա շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչ է ներսում։
3. Դու ծախսում ես նախատեսածից ավելին։
4. Դու հաճախ ես տխրում։
5. Եթե վկաներ չկան, ընդունակ ես վատ արարք գործելու։

Ե.
1. Շատ կան տղամարդիկ, որոնց հետ կարող էր ինչ-որ բան ստացվել։
2. Քո նախկինները նման չեն միմյանց։
3. Երբեմն քեզ մեղադրում են սիրախաղի մեջ այն դեպքում, երբ անգամ չէիր մտածում սիրախաղով զբաղվել տղամարդու հետ։
4. Սիրում ես մարդկանց մեջ լուսավոր կողմ գտնել։
5. Ժամանակ չունես բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են շփվել քեզ հետ։

Զ.
1. Էրոտիկ ֆանտազիա. նա նվագում է, դու պարում ես, այնուհետև՝ սեքս։
2. Եթե դու և տղամարդը նույն բանաստեղծություններն եք սիրում, ապա դա նշան է։
3. Օրալ փաղաքշանքները քեզ ավելի շատ են դուր գալիս, քան սովորական սեռական ակտը։
4. Դու երկար և տանջալից հարաբերությունների մեջ էիր բարդ անձնավորության հետ։
5. Կենցաղը սպանում է սերը։

Է.
1. Դու հաճախ հիասթափվում ես մարդկանցից։
2. Մի քանի անգամ սիրահարվել ես աստղի՝ երաժշտի կամ դերասանի։
3. Այժմ հրապուրված ես սոցկայքից մի անձնավորությամբ, որին իրականում չես տեսել։
4. Առօրյայում մարդիկ իրական չեն: Հատուկ պայմաններ են հարկավոր՝ բացահայտվելու համար:
5. Քեզ միայնակ ես զգում։

Ը.
1. Առավել շատ Վաթսոնին ես հավանում, քան Հոլմսին։
2. Կյանքը վտանգավոր է։
3. 10 տարուց քեզ տեսնում ես այգով տանը` երկու երեխաների հետ։
4. Պայծառ զգացմունքները հաճախ խաբուսիկ են։
5. Կյանքը փոխզիջում է ցանկալիի և հնարավորի միջև։

Թ.
1. Կինն առավել պատրաստ է կյանքին, քան տղամարդը։
2. Աֆրոդիտեից և Աթենասից ընտրում ես Աթենասին։
3. Հայ կանայք առավել բարի են, քան արևմուտքի կանայք։
4. Երեխաները պաշտպանված չեն մանուկ հասակում։
5. Գոյություն չունի որևէ բարձր նպատակ, որն արժե երեխայի արցունքը։

Ա. Եթե քո շրջապատում գոյություն ունի իշխող տղամարդ, ապա դու կհետաքրքրվես նրանով: Եթե նա տնօրեն է և ապահովված, դու կորած ես: Այո՛, սիրում ես տղաների, ովքեր մշտապես բարձունքում են:

Բ. Ինտելեկտով անձինք քո թուլությունն են: Տղամարդը կարող է արտաքնապես գրավիչ չլինել. կարևորը նրա ուղեղն է:

Գ. Քեզ համար կարևոր է, որ տղամարդը բարձր բարոյական սկզբունքներ ունենա: Նա բարեգործությա՞մբ է զբաղվում և չի՞ մոռանում իր տատիկի մասին: Քո թեկնածուն է:

Դ. Եթե չի կարելի, ապա շատ ցանկալի է. այս տրամադրվածությամբ ես ապրում: Եթե տղամարդու կողքին շքեղ կին է, կամ կան անհաղթահարելի այլ խոչընդոտներ, ապա դա սիրահարվելու առիթ է:

Ե. Քեզ համար սերն արկած է և աշխարհն ուսումնասիրելու միջոց: Դու կսկսես սիրախաղը, երբ այնպիսի «նմուշի» հանդիպես, որը քո «հավաքածուում» դեռ չի եղել:

Զ. Դու բարդ տղամարդկանց ես սիրահարվում: Դերասաններն ու այն կերպարները, ովքեր երբեք ոչինչ պարզ չեն ասում և ովքեր մշտապես առեղծվածային են, քո «կոնտինգենտն» են:

Է. Որքան քիչ է իրական շփումը, այնքան ավելի հետաքրքիր է: Քո կրքի օբյեկտ կարող է դառնալ ցանկացած համակրելի տղամարդ, որի մասին ավելի շատ ֆանտազիաներ ունես, քան իրական ինֆորմացիա:

Ը. Որպեսզի դու «հանձնվես», տղամարդը պետք է լուրջ նպատակներով «ժայռ» լինի: Տղամարդը, ով երբևէ չի լքի քեզ և ցանկանում է ամուսնանալ, անկասկած, կհրապուրի քեզ:

Թ. Դու հակված ես սեր-խղճահարություն և սեր-կարեկցանք զգալ: Քո օբյեկտը պետք է մշտապես տխրի և աղետի ազդանշաններ տա, իսկ դու պատրաստ ես փրկել նրան: