Ուրախ լուր դատական կարգադրիչների համար. նրանց աշխատավարձը կբարձրանա


Ուրախ լուր դատական կարգադրիչների համար. նրանց աշխատավարձը կբարձրանա
Նոյեմբեր 6 22:17 2019

Դատական կարգադրիչների աշխատավարձը կբարձրանա նրանց տրվող հավելավճարների հաշվին: ArmDay.am-ը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարել: 

Նախագծով առաջարկվում է սահմանել դատական կարգադրիչներին կոչման համար հավելավճարի տրամադրում: Տարեկան այս ծրագրի համար կուղղվի 98 մլն դրամ:

Նախագիծը քննարկվել է նաեւ կառավարությունում եւ ստացել դրական եզրակացություն: Այն վաղը կհաստատվի գործադիրի կողմից եւ կուղարկվի ԱԺ: