Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին


Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Նոյեմբեր 6 21:40 2019

Բաքվում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել Արցախի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 

ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ուղևորության մասին է:  «Նման այցելությունները սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: 



loading...