Ղազախստանում ավարտվել է 2019 թվականի Ամանորյա գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով դատական գործընթացը: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն:
Ծեծկռտուքը, որի արդյունքում զոհ էր եղել, մասնակցել էին հայեր, ինչով պայմանավորված երկրում հակահայկական տրամադրություններ էին սկսվել: Սակայն դատական պրոցեսի ընթացքում պարզվել է, որ մեղավորն ադրբեջանցի է:
Սպանության համար դատարանը 19 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլուին:
Ինչ վերաբերում է Նարեկ Գուրուրյանին, ում մեղադրում էին սպանությունը կատարելու մեջ, կարտահանձնվի Ռուսաստանին: