Հայտնի է դարձել Ուկրաինայում Թրամփի բիզնեսների մասին


Հայտնի է դարձել Ուկրաինայում Թրամփի բիզնեսների մասին
Նոյեմբեր 6 20:11 2019

2006-ին Դոնալդ Թրամփ կրտսերը և նրա քույրը՝ Իվանկան, ցանկացել են հյուրանոց և գոլֆ ակումբ բացել Ուկրաինայում, ինչը նրանց խոստումնալից է թվացել գրում է Politico-ն:
     Որպես նախնական նախաձեռնությունների մի մաս՝ Trump Organization-ը ներգրավել է Դմիտրի Բուրյակին և Ֆելիքս Սաթերին, ովքեր կառուցապատողներ են և բիզնես հետաքրքրություններ են ունեցել Ռուսաստանում: Trump Organization-ը ցանկացել է առնվազն երկու նախագիծ իրականացնել Ուկրաինայի տարածքում՝ հյուրանոց-գոլֆ ակումբ և զբոսանավերի ակումբ` Յալթայի ափի: Ուկրաինայի կառավարությունը Թրամփի կազմակերպությանը թույլտվություն է տվել կառուցապատում սկսել երկու քաղաքներում: Հայտնի չէ, թե ինչու նախագծերից ոչ մեկը չի իրականացվել:
     2005-ին Ուկրաինայի տրանսպորտի նախարար Եվգենի Չերվոնենկոն հայտարարել էր, որ Թրամփը մտադիր է մոտ 500 միլիոն դոլար ներդրում անել: Սակայն այլ զեկույցներում նշվում է, որ Trump Organization-ը ծրագրել է վաճառել իր ապրանքանիշի ֆրանշիզան և փոխհատուցում ստանալ ուկրաինական ցանկացած նախագծից՝ անշարժ գույք ձեռք բերելու փոխարեն: Trump Organization-ն այս մեխանիզմը կիրառել է աշխարհի շատ երկրներում: Ուկրաինայում շատերը ողջունել են Թրամփի ընտանիքի այս մտադրությունը: